Սաքո պապը բարձրահասակ , կոր մեջքով, արծվի քթով յոթանասունն անց առույգ մի մարդ էր, նրա կինը` Սոնիկ տատը ցածրահասակ, կլորիկ մարմնով, կարմիր այտերով , մեծ ատամներով , ժպտալիս ներքևի շուրթը անցնում էր ատամների տակ: ձեռնափայտը միշտ ձեռքին( թեև քայլելիս չէր դժվարանում), Կինը նման էր մկան, ամուսինը` ուղտի: Միշտ միասին էին, երկար տարիներ ապրելով միասին, չէին հոգնել, ավելին` սիրում էին միմիանց: Եթե ուղտին հարցնեիր, թե սիրում է իր մկանը, ապա կասեր,որ մուկն աշխարհի ամենագեղեցիկ կենդանին է, և իր կինը բոլոր ջահել մկներից էլ լավն է: Նույնատիպ պատասխան կստանայիր, եթե հարցը ուղղեիր մկնիկին, 《Ուղտը բոլորից գեղեցիկ է》,- կասեր նա: Երկու զավակ ունեին` աղջիկ և տղա, երկուսն էլ ամուսնացած էին, ապրում էին արտերկրում և ծնողներին այցելելու պատճառելիք հաճույքից զերծ էին պահում իրենց, թեև նյութական օգնություն տրամադրելուց չէին հրաժարվում, բայց ծնողների համար դա ոչ մի նշանակություն չուներ: Առհասարակ ոչ մի արժեք չունի մենակ ես մնացել գոմում թե պալատում: Երկու դեպքում էլ մենակ ես: Բայց պառավները չէին դժգոհում, երևի մտածում էին` գործեր ունեն, զբաղված են: Ինչ կա որ, երբ մատնված ես անուշադրության, ցանկացած փոքրիկ չմտածված դեպք մեծ նշանակություն ունի մարդու համար: Եվ ահա, սա այդ դեպքերից մեկն էր:
Ամառ էր, օրը արևոտ չէր, բայց տհաճ էր, տոթ էր և քամի չկար : Այդ առավոտ պառավները դեռ արևը չծագած ոտքի վրա էին, թոռներն առաջին անգամ պետք է գյուղ գային: Կինը հասցրել էր արդեն ճուտեր մորթել, և այդ արարողակարգից հետո հոգնած, քրտինքը ճակատին մոտենում էր տանը, երբ ամուսինը, ածիլվելուց հետո արյունոտված դեմքով, կտրում է կնոջ ճամփան:
-Այ մարդ, սիրտս ճաքեց, իմացա` խալխի մարդն է, միքիչ շուտ-շուտ մորուքդ խուզի էլի: Իսկը իգիթ ես, սիրուն մարդ ունեմ, խաբար չունեմ:
-Կնիկ, գոճին մորթե՞մ ,- դեմքը քորելով, ասում է Սաքո պապը:
-Վահ, մի ստե մտիկ, բա ինչ զահրումար անես, ժլատությունդ բռնեց, կյանքում մի անգամ է սենց դեպք լինում:
-Այ կնիկ, լեզուդ քեզ պահի, ես ինչ ասեցի, դժգոհելդ որն է: Ուղղակի հարցրեցի:
-Ո՞նց, չգիտե՞ս, պետք է մորթես, թոռներս ուզու՞մ ես սոված մնան: Ամեն ինչ լավ պիտի լինի, մաքուր սարքած:
-Խոզը չմորթե՞մ
-Վահ, խելքդ կերել ես: Միսը փափուկ պիտի լինի: Չէիր լսում` էրեգ ինչ էի պատմում, թե մոռացել ես, ասա քեզանից ինչ իգիթ, պառավել ես, շուտ ես մոռանում: Էս Ռաֆիկի հարսը գնացել էր Մոսկվա, մերոնց տեսել էր, չես հիշու՞մ ասում էր երեխաներին աստվածների պես են պահում: Խոզի միսն ուտեն,ատամները կկոտրեն, ինչ ենք անելու: Գնա, գոճի մորթի միսը փափուկ չլինի, մեր բանը բուրդ է: Չենք հասցնի մեր գործն անենք:
Պապը մրթմրթալով հնազանդվում է կնոջը: Ըստ երևույթին գոճին մորթելու ցանկություն չուներ: Կես ժամից գոճին մորթված էր և մորթը խանձել էր պետք: Պապը դժգոհ դեմքով փարսոնկան(այսպես էին կոչում խոզի մաշկը խանձող սարքը) ձեռքին գալիս է կնոջ մոտ:
-Տիկին, Մակունց Սուրիկինը վերցրի, Արտեմինը փչացած էր: Հինգ րոպե առաջ դրա տանն էի, ափսոսում է` տա: Ասում է չփչացնեմ: Դու դրան տես, ինձ էրեխու տեղ է դրել: Էրեգ էտ փսլնքոտը շուն էր, գիտի մարդ է դառել, բան է սովորեցնում: Քիչ էր մնում խփեի բերանը ջարդեի: Չխփեցի, էսօր տոն է:
-Վահ, ինչ կասի: Դրանք լավ սորթ չեն, հինգ տարի կհիշի: Գնալու է ասի, նախկին գյուղապետի տեղակալ Սաքոն ինձնից բան է վերցրել:
- Ճար չունեի, ասածներդ ես էլ գիտեմ: Բայց ամբողջ գյուղն էլ դրան մարդատեղ չի դնում: Հայտնի բան է` փչացած սորթ են: Հերն էլ նույնն էր: Ասում են տղան գող է, պղինձ է գողանում:
-Դե էլ ինչ կա, գործիդ անցնի զանգեց ասեց դուրս են եկել, հինգ ժամից տեղ կհասնեն:
Ամուսինն անցնում է իր գործին, կինն էլ մաքրած ճտերը սկսում է պատրաստել:
Թոռների տեղ հասնելուց կարճ ժամանակ անց ամեն ինչ պատրաստ էր:

***
Թոռները տեղ հասան: երկու գեղեցիկ աղջիկներ` Անին ու Աննան, առաջինը տասներկու, երկրորդը`տասչորս տարեկան: Երկուսն էլ շիկահեր ու սպիտակամորթ, միմիանց նման: Միանգամից նստեցին սեղան, թոռները գրեթե ոչինչ չկերան, տատիկը տխուր էր, միթե վատ էր պատրաստել, թե թոռները շատ ավելի համեղ սննդի են սովոր: իհարկե նա չէր կարող գուշակել, որ ճաշի մեջ մազ են տեսել, խեղճ տատիկ, նա մաքրությանը մեծ ուշադրություն էր դարձրել: Շատ քիչ խոսեցին, և պառավները, և թոռները հոգնած էին: Բացի դրանից թոռները հայերենին լավ չէին տիրապետում: Կես ժամից հետո թոռները ուղևորվեցին քնելու:
Տատը դիմեց ամուսնուն.
-Տեսա՞ր, թոռներիս շալվարները ոնց էին մաշվել, ճղճղվել էին: Մեր հարսը~, մեր մասին տես ոնց է մտածում, էրեխեքին բանի տեղ չի դնում: Ամեն ամիս կոնֆետ է ուղարկում ու մի նոր ձեռների յուղ, անունն ի՞նչ էր դրա
-Ես ինչ իմանամ
-Ինչ որ է, ասում է լավ թանկ արժի, կասեմ էլ չուղարկի մեկ է հավաբուն մտնելիս ինչիս պետք է, տալիս եմ հարևանի ջահել հարսին, խեղճ էրեխեքիս շալվար առնի, մեռնեի չտեսնեի` ինչ օրի են հասել, հա'մ ազդրերը, հա'մ ծնկները մաշվել էր:
-Ուզում ես, բեր կարկատի:
-Հա, գնամ: Եթե քնած լինեն, չեն արթնանա չէ՞
-Չէ, բեր հոգնած կլինեն քնած են:
Հաջորդ առավոտ, երբ թոռները տեսան վերափոխված շալվարները, կատաղեցին և կռվեցին պապի և տատի հետ: Սկզբում վրա պրծավ մեծը աղջիկը:
- Почему вы трогали их?
-Почему вы испортили их? ,- շարունակում է փոքրը:
-Սաքո էս ինչ են խոսում, էս լեզուն չեմ հասկանում,-քչփչում է Սոնան,- ինչի են դժգոհում
Այդ պահին երեխաները անցնում են իրենց հատկացված սենյակը` շրխկացնելով փակելով դուռը:
-Ասեցին շալվարները փչացրել ենք: Կնիկ, կարո՞ղ է լավ չես կարել:

-Դուզ որ: Վատ եմ կարել երևի: Մտածեցի միջանցքի լույսը չվառեմ, կարող է զարթնեն: Խելքս թռցրել եմ, ափսոս էսպես ստացվեց:
-Ինչ էղել էղել է: Գնամ ելակի հետևից, կարմիրները բերեմ, սեղանը գցի կանչի, ու ասա 《պրօսծիծե》, բարիշեք, կարոտներս առնենք:
Տաս րոպեից Սաքո պապը վերադառնում է, երեխաները արդեն նստել էին, գնում է, որ համբուրի թոռների ճակատները, սրանք դժգոհելով հետ են քաշվում: Վիրավորվելով նստում է սեղանի առջև:
-Կնիկ, գնացի այգի տենամ Մակունց լակոտը մեր այգում է, ելակն է կխչորում: Փչացած է հոր պես, սաղ աշխարհի ելակն իրենց բախչում է, մերի վրա է աչքը դրել: Շնաթակ պիտի ես դրան տամ, դրա մերը
-Վահ, ձենդ,- կտրուկ վրա է բերում կինը:
Ամուսինը ամաչելով, իր արարքից դժգոհ գինի է լցնում` թափելով սփռոցին: Իսկ երեխաները մի քանի ելակ ուտելուց հետո առանց խոսելու անցնում են ննջասենյակ:
-Սոնիկ, տեսա՞ր, թե ինչ արի:

-Ոնց չէ, թաղեմ քեզ, էտ ինչ էիր ուզում ասես, նեղացան գնացին, սիրուն խոսել չգիտես, երեխեքս քո տեղն ամաչեցին:
- Ինչ իմանայի:
-Ասում է ինչ իմանայի, բա չէի ասում, նորից մոռացել ես, էս էրեխեքին աստվածների պես են պահում, ով գիդի օպերա են լսում մենակ:
-էտ ի՞նչ է:
- Ինչ իմանայի:
-Ասում է ինչ իմանայի, բա չէի ասում, նորից մոռացել ես, էս էրեխեքին աստվածների պես են պահում, ով գիդի օպերա են լսում մենակ:
-էտ ի՞նչ է:
-Ըհն, գեղցի է: Չգիտես օպերան ինչ է: Հարյուր ուզող ունեի, ինչի քեզ էկա: Մեր քաղաքը թողեցի եկա
-Ձեր քաղաքը, աղջի՞ կողքի գյուղիցը չես
-Ձեր քաղաքը, աղջի՞ կողքի գյուղիցը չես
-Գյուղը ձերն է, իմը քաղաք էր, երկու խանութ կա, ձերում մեկն է:
Ամուսինը կարծես համոզվելով լռում է: Իսկ կողքի սենյակում հետևյալ խոսակցությունն էր ընթանում:
-Аня ты видела эти клубники? фу
-Да, ненавижу село, тут так грязно, даже нет саединение для интернето
- Давай пайдём завтро, больше не могу терпеть
-Решено.

******
Այնուհետև իրենց որոշման մասին հայտնում են պապիկին: Նա պատմում է իր կնոջը, կինը տխրում է և ամբողջ գիշեր լուռ հեկեկում էր:
Հաջորդ առավոտ նրանք գնում են:
Պառավները նրանց հեռանալուց հետո, տխուր կանգնած, միմիանց գրկում են, փորձելով հասկանալ` ինչը այնպես չեն արել:Մտովի հիշում են ջահել օրերը: Ոչինչ չեն խոսում, բայց միմիանց հասկանում են: Այնուհետև մայրամուտից հետո լույսերն անջատվում են, պառավները փորձում են վերականգնել երկու օրով խախտված կանոնակարգը, միմիանց գրկում են, որպես մենակության ընկերներ ու ննջում:
Սիրում էին միմիանց, երջանիկ էին և դա բավական էր:
Комментариев нет:
Отправить комментарий