Սուիցիդ
Ինքնասպանություն: Վերջնականապես ջնջվել եմ հասարակությունից, տեսնես գոնե նկատե՞լ են: Ասում էր, թե միանգամից վատի մասին պետք չէ մտածել: Հացի կրպակի վաճառողուհին հաստատ զգացել է բացակայությունս: Ամեն անգամ գտնում էի նրան կրպակը փակելիս, ամեն անգամ ասում էր, թե ինձ համար մեկը պահել է: Մեկնում էր ցրտից կոպտացած ձեռքը ու ցածրաձայն շշնջում` հարյուր քսան դրամ, սա էլ նրա սովորությունն էր: Ինչիս էր պետք այդ հացը, ճանապարհին կծում էի մեկ կտոր, զզվելով կուլ տալիս: Հետո էլ տան դիմացի լապտերի տակ պարտադիր շարված սև կատուներ կային, մոտենում էի ու շպրտում հացը, այնպես որ կպչի մի աչքանի կատվի գլխին, մլավում էր ու հարձակվում սպասված պատառին: Այդ դժգոհ մլավոցից հաճույք էի ստանում: Ով է ասել, թե ինձ կարող են տանջել, իսկ ես չեմ կարող: Կատուն էլ ձեզ օրինակ: Էս կատուները, օրեցօր շատանում էին: Սկզբից մեկն էր, հետո ավելացան չորս ձագերը` երեքը սև, մյուսի գլխին էլ մոխրագույն նշան կար: Հետոն չեմ հիշում: Բայց թոքախտավոր լույսի տակ նրանց սևությունը զզվանք էր պատճառում: Նրանք առողջ էին, ես` հիվանդ: Ամեն ինչ հենց այստեղ սկսվեց: Նա(որին սիրում էի) սպանեց իմ ապրելու ցանկությունը՝ անգիտակցաբար, իսկ ես չվարանեցի՝ սպանեցի կյանքը: Իրականում գործընթացը բավականին երկար տևեց: Ոչ, դուք այս ամենի մասին սխալ պատկերացում ունեք, դա մի ակնթարթ չէ: Մի քանի փուլեր կան՝ անսպասելի երջանկություն, զգայախաբություն, մտահածություն և վերջնական կործանում: Պարտադիր պետք է անցնել բոլորի միջով, որպեսզի հակադրությունը զգաս: Այդ դեպքում միայն ինքնասպան կլինես: Եթե երբևէ երջանիկ չես եղել ու էդ ամենը չես կորցրել, էլ ի՞նչ մեռնելու ցանկության մասին է խոսքը: Միգուցե էքզիստենցիալիզմով եք տարված, փորձում եք հակադրվել ինձ: Բայց, եկեք խոսովանենք, Կաֆկան դա դուք չեք: Ձեր դեպքն այլ է, ինչ-որ մեկը, ինչ-որ պահի ձեզ անհրաժեշտից ավելին է տվել, սկսել եք հասկանալ կյանքը և դուրս եք մղվել հոսանքից: Դուք սկզբից անտարբեր էիք, հետո էլ սկսեցիք տանջվել, արդյունքում նորից դարձաք անտարբեր և՜ կյանքի, և՜ մահվան նկատմամբ: Այսքանը:
Խնդիրը հետևյալում է՝ ես անչափ երջանիկ էի, և շարունակական տառապանքը ինձ չդարձրեց անտարբեր: Կյանքը խցանվել էր: Մի օր, երկու օր, օ ոչ, դա տարիներ տևեց, մեկ էլ, շրըխկ, չդիմացա, մեռա:
Ի՞նչը ստիպեց ինձ այդ քայլին դիմել: Չեմ ցանկանում նրան միակ մեղավորը ճանաչել: Եթե իմանար, որ մեռել եմ, համոզված եմ՝ կափսոսար՝ անտարբեր գլուխը կախելով: Ինքս էլ մեղավոր եմ: Կարող է մտածեք, որ ինքնասպանություն գործածները ուժեղներն են, չէ որ ինքներդ էլ ցանակցել եք, բայց չեք իրագործել: Բայց՝ ոչ: Մինչև ֆիզիկական վերացումը արդեն մեռած էի: Անցումային փուլերից մեկում կորցրել էի զգալու ունակությունը: Հավատա ինձ, մեռնել նշանակում է չզգալ: Եվ մեռած կոչվելու համար գետնի տակ անցնելը պարտադիր պայման չէ: Փնտրել է պետք և կենդանիների մեջ էլ մահացածներ կգտնվեն: Իսկ ես նույնիսկ մյուսների գոյությունը չէի զգում, ես մենակ էի՝ բացարձակապես մենակ: Գիտակցությունս դեռևս չէի կորցրել, գիտեի՝ ինձ չեն հասկանում ուրեմն ինչ-որ բան ճիշտ չէր: Չհասկացվածության գիտակցումը ստիպեց ինձ գրել: Պատմե՞մ, թե ինչ եղավ: Սկզբից, մինչև ամբողջական խորտակումը, ինձ հաճելի էր թվում անձիս՝ գրչակ լինելու գաղափարը: Թվում էր՝ վերջապես ինտեգրվել եմ արվեստագետների միջավայրին. այդ մասին այնքան շատ էի երազել: Մի քանի մանրուք հաշվի չէի առել: Տեսե՞լ եք, թե ինչպես են ծխում երիտասարդ գրչակները: Այնպես են կլանում ծուխը, կարծես հետը իմաստություն են ծծում: Հետո էլ դեմքերը աղավաղելով դուրս են փչում ծուխը: Ասել է, եթե ծխում են իմաստունի արտաքինով ուրեմն շատ բան են հասկանում: Համենայն դեպս, իրենք իրենց աչքերում: Այստեղ է ծնվում
հակադրությունը, ես երբեք էլ իմաստացած չեմ նստի փաբում, ալկոհոլի շիշը ձեռքիս: Երբեք չեմ սիրել գետնահարկերը, բայց ամենասարսափելին այն է, որ ալերգիկ եմ, և ծխախոտի հոտը ստիպում է ինձ փռշտալ: Երևի նախախնամություն է, ամբողջությամբ գրչակ զգալ չէր հաջողվում: Մտքերս թափառում էին, գոնե ուրիշ մանրուքներից հաճույք ստանայի: Ինձ պետք է հարցնեին, թե ինչով եմ զբաղված, իսկ ես կարմրելով պատասխանեի, որ գրում եմ: Կարդում էի անարժեք պատմվածքներս ու հաճույք ստանում: Ես այն ծնողների նման էի, ովքեր տեսնում են իրենց ձագերի թերարժեք լինելը, բայց միևնույնն է, երջանիկ էին: Այս փուլը երկար չտևեց: Նախ՝ ինձ ոչ ոք այդքան սպասված հարցը չտվեց:: Տալու դեպքում էլ, համոզված եմ, որ նախօրոք մտածածս պատասխանը նրանց այնքան իմաստալից չէր թվալու, ինչպես որ կարծում էի: Երկրորդն էլ հասկացա անսպասելի գրելու ցանկության առաջացման պատճառը: Դա մյուսներին ճշմարիտը ապացուցելը չէր; Ամենը այնքան պարզ էր, ինձ չէին հասկանում, կարծում էի, որ գրելու դեպքում պետք է հասկացվեմ: Գրում էի, որովհետև մենակությունը այլևս տանելի չէր: Ոչ էլ ուժ ունեի մտածածս գոռալու համար: Միգուցե բոլոր մոռացված ու տառապած, ինչու ոչ, նաև հասկացվածների գրելու պատճառը հենց դա է եղել: Գիտե՞ք ինչ եղավ արդյունքում: Ոչ ոք էլ այդ պատճառները չհասկացավ: Որոշները կարդացին, ժպտացին ու ասացին՝ տաղանդավոր ես: Իհարկե, դեմքերից պարզ հասկացվում էր, ցանկանում են, որ այլևս չանհանգստացնեմ: Որպես միջակություն չպետք է մյուս անգամ նրանցից ժամանակ խլեմ: Իսկապես, ու՞մ է պետք, եթե Տոլստոյի բաց գիրքը սեղանին սպասում է:

Գրելը ցանկությունը ժամանակի ընթացքում խունացավ, մահը սկսեց երևալ որպես մի վառ լույս: Մահը պետք է ընդուներ ինձ: Նա սպասում էր ինձ ձեռքերը չռած: Եվ ես մեռա, մահը, այն սպասված պատառը... Մեռա ու հիշեցի կատուներին:
Տեսնես կերակրող ունե՞ն: Երևի շարված ինձ են սպասելիս եղել, իսկ ես չեմ վերադարձել: Սոված սպասել են ու գնացել: Ինչքան հաճելի է: Դե մարդը չար էակ է:
Տեսնես կերակրող ունե՞ն: Երևի շարված ինձ են սպասելիս եղել, իսկ ես չեմ վերադարձել: Սոված սպասել են ու գնացել: Ինչքան հաճելի է: Դե մարդը չար էակ է: