2017 թվականի օգոստոսի 16ին երեկոյան Դավիթը նստել էր շենքի դիմացի այգում, և խաղաղ ժխորի մեջ սիգարետ էր ծխում: Դավիթը գեղեցիկ էր.բարձրահասակ , սպիտակամորթ, խաժ աչքերով : Նա երեխայի տպավորություն էր թողնում, թեև 27 տարեկան լինելուն, և այդ տպավորությունը ավելի կատարյալ էր թվում գլխին ցցված խոպոպների պատճառով: Դավիթի դեմքի մանկական չարաճճիությունը և աչքերի մաքրությունը հիշեցնում էր մեծերին բարկացնել ցանկացող երեխայի: Հերթական սիգարն ծխելուց հետո նա վեր կացավ նստարանից և թափթված շարժումներով մոտեցավ շենքի աստիճաներին:
Շենքի դիմաց իրարանցում էր ստեղծվել: Երեխաները հետաքրքրությամբ դիտում էին , թե ինչպես է կատաղած վարորդը ավտոբուսից ցած բերում անհամար ճամպրուկները ` թունոտ հայացքներ գցելով զգուշություն հորդորող օրորդների վրա: Պատշգամբներից դուրս մեկնված կանայք էլ իրենց հերթին դիտում էին նոր հարևանուհիներին: Սակայն Դավիթն առանց ուշադրություն դարձնելու ,ծեծված երեխայի դեմքով , մտավ շենքի բակ: Նա մտահոգ էր թվում և տուն մտնելուն պես գույնը թռցրեց: Հիվանդ մայրը արթնացել էր և տնքում էր: Դավիթն իրեն մեղավոր էր զգում. գումար չուներ, իսկ մորն բուժելու համար ահռելի միջոցներ էին անհրաժեշտ , քիչ էր վաստակում, պարտքերից էլ վախենում էր: Ըստ երևույթին այդքան էլ շատ չէր սիրում նրան, դրա համար էլ չէր դիմում ռիսկի: Ոսկրացած մարմնով մայրն էլ չէր պահանջում, կարծես հասկանալով որդուն: Մոր համար որդու հետագա անհոգ կյանքը ավելի կարևոր էր, և նա հարմարվել էր մահվան մոտիկության հետ: Ուստի հիվանդ լինելով հանդերձ, իրեն երջանիկ էր զգում:Սակայն որդին տանջվում էր երկու պատճառով. նախ, որ մոր համար չէր վտանգում իր ազատությունը, և որովհետև մայրը չէր նախատում: Այո, ընկճվում ես երբ անսրտությանդ դիմաց մարդիկ իրենց սրտերն են նվիրում քեզ: Դավիթն իրեն մեղսագործ էր զգում, երբ իր կամքին հակառակ որոշում էր հույսեր չփայփայել մոր փրկության հետ կապված, թեև մեղք հասկացությունը բացարձակ է, եթե իհարկե գոյություն ունի:Նման դեպքում ավելի ճիշտ կլիներ մոր մահվան հետ հարմարվելը, որպեսզի զգաս ժամանակը, բայց բարոյականությունը չէր թողնի: Ուստի Դավիթն տանջվում էր: Մոր հևագին շնչառությունն ու անհոգ ժպիտը տանջում էր նրան ,տան ծանրացած օդը կարծես գոռում էր նրա ականջներում և նա տուն մտնելուց կարճ ժամանակ անց դուրս է գալիս և նստում հարկի ընդհանուր պատշգամբում :
Դրսի իրարանցումն ավարտվել է: Տոթ օրվանից հետո սառած օդն ծծելը հաճելի էր թվում: Դավիթն ընկնում է մտորումների մեջ, այնուհետև ծանր մտքերից հոգնած ննջում :
Իսկ երկինքը այդժամ հասցնում է կարմրել ու սևանալ: Գիշերն է իջնում:
մաս երկրորդ
Դավիթն արթնանում է քչփչոցներից: Նոր հարևանուհիներն էին ցածր ձայնով բզբզում: Ախ, ճիշտ է , վարձակալվելու էր հարևանի բնակարանը: Դավիթը հասցրեց դիտել նոր հարևանուհիներին: Ինչքան էլ տխուր ես լինում, եթե ազնիվ մարդ ես կարողանում ես տեսնել գեղեցիկը, սակայն գեղեցիկը հասկանալու համար պետք է նաև մտածել, Դավիթը ժամանակ չուներ դրա համար ուստի անտարբեր մնաց: Բարևեց նորեկներին և գլխիկոր մտավ տուն: Մայրը քնած էր, նրա փոքրացած և ոսկրոտ ձեռքն կախված էր: մահճակալից: Մահն մոտ էր եկել: Նրա տհաճ ձայնը լսվում էր իր մոր շնչառության մեջ, այն կախվել էր իր մոր սևացած կոպերից , երևում էր նրա անփայլ խունացած աչքերի մեջ:
:

Комментариев нет:
Отправить комментарий